Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հեպատիտ C-ով հիվանդների թվի աճ է նկատվում

Հեպատիտ C-ով հիվանդների թվի աճ է նկատվում

Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում հեպատիտ C-ով հիվանդների թվի աճ է նկատվում: Այս մասին ''168 Ժամ''-ի հետ զրույցում ասել է ''Նորք'' ինֆեկցիոն հիվանդանոցի Հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը: ''Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին:

 

Պատճառն այն է, որ ներկայում չկա պատվաստանյութ, իսկ դրա պատճառն այն է, որ հայտնաբերելիությունը բավականին ակտիվացել է, պատճառն այն է, որ փոխանցման ուղիներից մեկը՝ ներերակային թմրանյութների օգտագործումն, ամբողջ աշխարհում վերելք է ապրում: Դա կարելի է բացատրել տարբեր պատճառներով, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ չկա պատվաստանյութ հեպատիտ C-ի դեմ'',- ասել է վարակաբանը:

 

Նրա հաղորդմամբ՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում, հեպատիտ C-ի խոցելի խմբի մեջ մտնում են օնկոլոգիական հիվանդություններով (ուռուցքով), հեմոդիալիզով հիվանդները. ''Խոցելի խմբի մեջ են մտնում, ցավոք, նաև բուժաշխատողները, հատկապես՝ լաբորատոր ծառայության աշխատակիցները, ինչպես նաև՝ ներերակային թմրանյութեր օգտագործող մարդիկ: Համասեռամոլները ևս խոցելի խմբերի շարքին են դասվում: Իհարկե, կան նաև խոցելի խմբերի մեջ մտնող այլ մարդիկ ևս, բայց հիմնականը նշվածներն են'':

 

Խոսելով վարակի փոխանցման ուղիներից` Հասմիկ Ղազինյանն ասել է, որ այն փոխանցվում է հիմնականում վարակված արյան միջոցով. ''Քանի որ հեպատիտ C-ն համարվում է արյունային ինֆեկցիա, փոխանցման ուղիները հիմնականում բժշկական գործիքների միջոցով են, սկսած ստոմատոլոգիական միջոցներից, գինեկոլոգիական գործիքները, վիրաբուժական գործիքները, կոսմետոլոգիական գործիքները, արյան փոխներարկումը'':

 

Ըստ նրա` 5 տոկոս դեպքերում վարակը կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով, 5 տոկոսի դեպքում էլ՝ մորից անցնել երեխային: Հիվանդությունը կանխարգելելու նպատակով վարակաբանը խորհուրդ է տալիս որքան հնարավոր է խուսափել նշված ուղիներից. ''Ցանկացած կոսմետոլոգիական սրահներ չգնալ, սեռական ճանապարհով չվարակվելու համար խուսափել պատահական սեռական կապերից, կամ պատահական կապերն անպայման լինեն պաշտպանված, և նույնիսկ խոզանակների օգտագործման դեպքում է պետք շատ զգույշ լինել. դրանք ևս պետք է լինեն ապահովված'':

 

Նշենք, որ օրերս Երևանի հիվանդանոցներից մեկում բուժքույրը հիվանդից արյուն վերցնելիս՝ վարակվել էր հեպատիտ C-ով:

Նշենք, որ որպես հեպատիտ C-ի ելք՝ կարող է առաջանալ լյարդի ցիռոզ (այն բնորոշվում է լյարդի բջիջների ախտահարումով ու մահացմամբ, լյարդի կազմության ու ֆունկցիայի խանգարումներով): Որոշ դեպքերում վիրուսակրությունը կարող է տևել 15-20 տարի: Հիվանդի ինքնազգացողությունը կարող է նորմալ լինել, և տարիներ անց միայն հիվանդի մոտ ախտորոշվի նշված հիվանդությունը:

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ